ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ» ԵՎ «ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԵՐ» ԳՐՔԵՐԸ
«ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ», աշխատասիրությամբ՝ Լուսինե Թումանյանի, Մաս առաջին, Երևան, 2017, 128 էջ: Գրքի Առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛