Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Մատենադարան
Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – թանգարան` Մատենադարան: Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը և պահվող ֆոնդը: