ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ (Լևոն Խաչիկյանի անվան)


Ընթերցասրահն աշխատում է երկու հերթափոխով՝
երեքշաբթի-շաբաթ 10։00-21։00

Մատենադարանի ընթերցասրահն իրականացնում է աշխատակիցներին և դրսից եկած ընթերցողներին (տարբեր բնագավառների մասնագետներ, ասպիրանտներ, ուսանողներ և այլք) ձեռագրերի, արխիվային նյութերի, տպագիր գրականության սպասարկումն ըստ սահմանված կարգի։ Սրահում թեմատիկ խմբավորմամբ տեղավորված են առավել պահանջարկ ունեցող հայերեն և օտարալեզու գրքերը (շուրջ 8000 կտոր), ինչպես նաև հայագիտական հիմնական պարբերականները, ալբոմներ, քարտեզներ և այլն։
Ընթերցասրահը գործել է Մատենադարանի՝ 1959 թ.-ին կառուցված շենքի շահագործման սկզբից ևեթ, երրորդ հարկի զույգ սրահներում: Առաջին սրահը հետագայում կոչվեց ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի անունով, որտեղ կատարվում էր ձեռագրերի, վավերագրերի և մասնագիտական գրականության սպասարկումը, իսկ երկրորդ սրահում՝ հնատիպ գիրքերի, մամուլի և տպագիր գրականության սպասարկումը։
2011 թ. սեպտեմբերին Մատենադարանի գիտական անձնակազմի նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո երկու ընթերցասարահները միավորվեցին։ Նոր ընթերցասրահն այժմ կարող է սպասարկել միաժամանակ շուրջ 130 ընթերցողի։ Ձեռագրերը և վավերագրերը մատուցվում են թվայնացված տարբերակով, որոնցից ընթերցողներն օգտվում են սրահում դրված համակարգիչների միջոցով։
Ընթերցասրահն ունի ութ աշխատակից, որոնք իրականացնում են սպասարկումն ու վերահսկողությունը։


Ընթերցասրահի վարիչ՝ Ժանետա Մաթևոսյան
Հեռ.`+374 (010) 513056, ներքին` 2-08

Կիսվել