![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/05/284520211_1190832451668825_805677067995888856_n-1024x683.jpg)
Մայիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը և Դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրտիզվերեան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: