ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՕԼԳԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ «ՑՈՒՑԱԿ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԳԻՐՔԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Օլգա Վարդազարյանի կազմած «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի եկեղեցասլավոներեն և ռուսերեն ձեռագրերի» գիրքը: Աշխատությունը բովանդակում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանի Այլալեզու ձեռագրերի հավաքածուի եկեղեցասլավոներեն և ռուսերեն 33 ձեռագրերի և 1 սրբապատկերի գիտական նկարագրությունը, ինչպես նաև սլավոներեն և հին ռուսերեն 10 պատառիկ-պահպանակների և 36 հայերեն ձեռագրերում տեղ գտած ռուսերեն ընդգրկումների և մասերի ծանոթագրված ցանկը: Գրքի խմբագիրներն են բ.գ.դ. Գոհար Մուրադյանը և պ. գ. դ. Գէորգ Տէր-Վարդանեանը: Աշխատությունը նախատեսված է աղբյուրագետների, սլավոնագետների, արևելագետների, հայագետների, աստվածաբանների և կրոնի պատմության մասնագետների համար:
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել