![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/10/311738216_484092950412774_6497514227023075156_n.jpg)
Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:
Ցուցահանդեսը կայացել է Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային արխիվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության,«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շնորհիվ։
«Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի համադրողն է Արա Հայթայանը, ծրագրի ղեկավարը՝ Գայանե Էլիազյանը:
Ցուցահանդեսի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Մաշտոց» հիմնադրամը, Երևանի կոնյակի գործարանը և մեկ բարերար։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թ. հունիսի 30-ը:
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/10/311674528_484093683746034_8570692609853129604_n-1024x683.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/10/311575682_484093443746058_5523438615932696182_n-1024x731.jpg)