ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ավետիս Ավետիսյանի «Հայ արվեստի պատմության էջեր» խորագրով հոդվածների և նյութերի ժողովածուն:

Ժողովածուում ամփոփված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած արվեստաբան Ավետիս Ավետիսյանի (1986-2020 թթ.) անտիպ աշխատությունների ընտրանին, որի բուն ատաղձը հայ արվեստն է` իր տարաբնույթ դրսևորումներով` որմնանկարչություն, ճարտարապետություն, վիմագրություն, քանդակ, լուսանկարչություն, ձեռագրարվեստ: Մեծապես կարևորվում են հայ ուշմիջնադարյան և նոր ժամանակների որմնանկարչությանը նվիրված հեղինակի մասնագիտական դիտարկումներն ու վերլուծությունները, որոնք նպաստում են հայ արվեստի` սակավ ուսումնասիրված այդ բնագավառի մի շարք հարցերի պարզաբանմանը:

Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել պատմ. գիտ. թեկնածու Արսեն Հարությունյանը, գրքի խմբագիրն է պատմ. գիտ. դոկտոր Կարեն Մաթևոսյանը:

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել