Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքի տեսասրահում տեղի կունենա «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով: Զեկուցումներով հանդես կգան Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի» գիտնականները:
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/12/320927765_460408866259233_5020256989957941730_n-1024x1024.jpg)