ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻՆ

Թեմատիկ ընդգրկումը՝

· Ձեռագրագիտություն
· Արվեստ
· Գրականություն

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2024 թ.-ի հունվարի 15-ը [email protected] հասցեին ուղարկել կից ներկայացվող գրանցման ձևաչափը և համառոտ կենսագրականը:

Ընդունված թեկնածուները հաստատման նամակ կստանան մինչև 2024 թ. փետրվարի 1-ը, որից հետո՝ մինչև 2024 թ. փետրվարի 20-ը, նրանք պետք է ուղարկեն թեզիսի ավելի ընդարձակ տարբերակն անգլերենով (200-300 բառի սամաններում):

Զեկուցումների համար նախատեսված է 20 րոպե ժամանակ:

Գիտաժողովի շրջանակում նախատեսվում են նաև դասախոսություններ, երաժշտական համարներ, ֆիլմի դիտում, մշակութային ծրագիր:


Գիտաժողովը նվիրված է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին (1894, Թեհրան-1996, Շտուտգարտ):

Սևրուգյանը պատկանում է 20-րդ դարակեսի այն գեղանկարիչների շարքին, որոնք նորարարություն բերեցին պարսկական կերպարվեստ: Նրա գեղանկարների թե­մա­ները հիմնականում վերցված են Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի, Բաբա Թահերի, Սայաթ-Նովայի բանա­ստեղ­ծական գործերից, որոնցում արտահայտվել են համամարդկային և մար­դա­սի­րա­կան գաղափարներ: Նա թողել է պարսկական գրականությունն ու մշակույթը պատկերող գեղանկարների և մանրանկարների պատմական նշանակալի ժառանգություն: Նրա ստեղ­ծա­գոր­ծությունները Արևելքի և Արևմուտքի արվեստի ինքնատիպ համաձուլվածք են:

Կիսվել