ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ՕՔՍՖՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ

Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանը Օքսֆորդում մասնակցել է «Նիկիական և Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակը։ Լարվածություն, մերձեցումներ և արդյունքներ» գիտաժողովին, որը կազմակերպվել է Օքսֆորդի Կրոնի և մշակույթի կենտրոնի, Ռեջենթս Փարք քոլեջի, Բոլոնիայի Կրոնագիտության հիմնադրամի և Օքսֆորդի Ֆրանսիական տան կողմից։ Աշխատաժողովը նվիրված էր Նիկիական հանգանակի ընդունման 17-րդ հարյուրամյակին, և միտված էր քննարկելու անցյալում և ներկայում Նիկիական և Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակների հետ կապված լարվածությունը, զարգացումներն ու ընկալումները։ Ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, հանրահռչակ աստվածաբաններ և բնագրագետներ։

Աննա Օհանջանյանը ներկայացրել է «Նիկիական նզովքի հայերեն տարբերակը՝ որպես հակաճառական գործիք դավանաշինության դարերում (17-18-րդ դդ.)» վերնագրով զեկույցը, որը վերաբերում էր Նիկիական հավատո հանգանակի Հայ Առաքելական Եկեղեցու կողմից որդեգրված ծիսական տարբերակի վերջում զետեղված նզովքի բնագրի հետ կապված խնդիրներին և վերջինիս հակաճառական գործառույթին՝ վաղ արդի շրջանի միջդավանական հարաբերություններում։

Կիսվել