![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435089488_825650666256999_3638225054939044360_n-1024x538.jpg)
Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իտալիայի հանրապետությունում է:
Ապրիլի 6-ին պատվիրակությունն այցելել է Դոժերի պալատ՝ ծանոթանալու Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին ներկայացված են Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյաններ:
Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության Թանգարանի և Վենետիկում Մխիթարյան Միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։
Մամուլի ասուլիսին ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին։
Ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/434998661_825650709590328_29375474678273466_n-1024x941.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435082989_825650726256993_8413473920745143877_n-1024x701.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435168023_825650859590313_7504675331334521068_n-1024x683.jpg)