![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/435111657_826271582861574_8145340850091978506_n-768x1024.jpg)
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Տեր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Տեր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալիզացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները:
Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը: