Այս օրերին Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու ավագ վերականգնող Թագուհի Ճենտերեճյանը Ամերիկայի հայկական թանգարանում շարունակում են արժեքավոր ձեռագրերի և հմայիլների ամրակայման և վերականգնման աշխատանքները։
Այցի ընթացքում ավարտին է մոտենում հայտնի Ճիրակայ Անապատի 1207 թ մագաղաթյա Ավետարանի վերականգնումը (գրիչ Կարապետ), ինչպես նաև խիստ թթվակեր ժողովածուի վերականգնումը (1682-1726թթ):
Զուգահեռ ընթանում են նաև արժեքավոր ձեռագիր հմայիլների ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։
Արդեն նորոգվել է 13 միավոր հմայիլ։