ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել է թվայնացման և վերականգնման բաժինների աշխատանքին, եղել է ձեռագրապահոցում: ՀՀ Նախագահին մանրամասն ներկայացվել է ցուցադրությունների դիվերսիֆիկացման ծրագիրը, թվայնացման բնագավառում միջազգային գործընկերների հետ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերականգման և թվայնացման բաժինների նյութատեխնիկական բազայի արդիականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել մասնավորաբար Մատենադարանի տնօրենության ապրիլի 5֊10 Իտալիա գործուղման արդյունքներին,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Իտալիայի այցի շրջանակում Մատենադարանի պատվիրակությունը եղել է Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure կենտրոնում և Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտում։ Այցելություններին ներկա է եղել նաև Մատենադարանի նորաստեղծ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խմբի անդամ Լուսինե Մարգարյանը։ Կազմակերպվել է շրջայց հետազոտական բոլոր լաբորատորիաներում, ներկայացվել են լաբորատոր ենթակառուցվածքներն ու սարքավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել կենտրոնների ուսումնական բաժիններին,

Կիսվել

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ. ՀՌՈՄԻ ԼԱ ՍԱՊԻԵՆՑԱ, ԲՈԼՈՆԻԱՅԻ, ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐևԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մատենադարանի պատվիրակության՝ Իտալիա այցի առանցքային նպատակներից է խոշոր գիտակրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը բնագրագիտության և միջնադարագիտության ոլորտներում։ Ապրիլի 8-9-ը պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Բոլոնիայի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Աննա Շիրինյանի, Եվրոպայում խոշորագույն՝ Լա Սապիենցա համալսարանի Դասական բանասիրության ֆակուլտետի ղեկավար Ջիորջիո Պիրասի և հայագիտության պրոֆեսոր Մարկո Բաիսի, Քահանայապետական արևելյան ինստիտուտի ռեկտոր հայր Դավիթ Նազարի հետ։

Կիսվել

ՆՈՐ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԿԴՐՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Տեր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Տեր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալիզացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները: Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԴՈԺԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իտալիայի հանրապետությունում է: Ապրիլի 6-ին պատվիրակությունն այցելել է Դոժերի պալատ՝ ծանոթանալու Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին ներկայացված են Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյաններ: Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության Թանգարանի և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ` ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Փարիզաբնակ Ռաֆայել Մարկոսյանը Մատենադարանի մեծանուն նվիրատուներից է: Նա ընծայաբերել է շուրջ 36 միավորից բաղկացած հին գրչագրերի հավաքածու, որն իր մահվանից առաջ (1922թ.) կտակել էր Հայստանին: Մարկոսյանի հավաքածուն հայ ժողովրդի հարուստ մշակույթի խոսուն վկան է: Այն ներառում է և՛ Ավետարան ու Մաշտոց, և՛ Տոնացույց ու Մանրուսմունք, Անանիա Շիրակացու ինքնակենսագրության ու թվաբանության խնդիրների գրքեր, Գրիգոր Նարեկացու, Ներսես

Կիսվել