
Մարտի 13-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները՝ Մեխակ Ապրեսյանի գլխավորութամբ, այցել են Մատենադարան, ծանոթացել նոր ցուցադրություններին և նորաբաց սրահներին, որին հաջորդել է զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը: Ֆեդերացիայի անդամները բարձր են գնահատատել Մատենադարանի թանգարանում իրականացվող բարեփոխումները, կարևորել են ցուցադրությունների բազմազանեցման ընթացքի շարունակականությունը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է թանգարանի արդիականցման առաջիկա միջոցառումները, նոր ծառայությունների ներդրման ծրագրերը և որակի բարելավմանն ուղղված քայլերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, գովազդատեղեկատվական արշավների շրջանակում:

