
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի
քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության
աջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունը
և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ը
Հայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք
Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:
Նախագիծը նպատակ ունի վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը,
ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու
Ֆրանսիայի և Հայաստանի պատմամշակութային երկխոսությունը։
Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ,
գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և
քննարկումներ, կկազմակերպվի Երևանում և Արտաշատում։
Նախագիծն իրականացվում է ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի
Լիոնի քաղաքապետարանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության
դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ և հովանու ներքո։
Նախագծի աջակիցներն են՝ «Առլեամ» և «Առլեամ Աերո» «Քարֆուր»
ընկերությունները։
Նախագծի գործընկերներն են՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի
թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը,
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական
ինստիտուտ» հիմնադրամը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի
կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական
դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի Պանթեոնը, «Ռոժե Վիոլե»
պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ»
հրատարակչատունը։