ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Է

Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպպերտի հրավերով Մատենադարանի աշխատակիցներ Արամ Թոփչյանը, Գոհար Մուրադյանը, Գուրգեն Գասպարյանը, Դավիթ Ղազարյանը, Արա Գասպարյանը և Սոնա Բալոյանը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, մարտի 24-26-ը մասնակցում են Ձեռագրական մշակույթի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնած «Ձեռագրական մշակույթը Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողովին:
Հանդիպումը մեկնարկել է Ա.Խզմալյանի՝ «Մատենադարանի միջազգային համատեքստը» զեկուցումով: Մատենադարանի գիտնականները զեկուցումներում անդրադառնում են ձեռագրերի կրկնագրերի ուսումնասիրման, թվայնացման աշխատանքների ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման ընթացքին, հայերեն հմայիլների հավաքածուի մագաղաթյա օրինակներին, Ալեքսանդրի պատմության հայերեն սկզբնաղբյուրներին, փիլիսոփայական աշխատություններին:
Պրոֆեսոր Գիպպերտին է հանձնվել Մատենադարանի պատվոգիր՝ ձեռագրագիտության մեջ նշանակալի ավանդի համար:

Կիսվել