ԺՆԵՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ և ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2025 թ. մարտի 26-ին Ժնևի հայկական տանը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև:

Տնօրենը ներկայացրել է Մատենադարանի համակողմանի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մատյանների տունդարձը» արշավին և կոչ արել հնարավոր եղանակներով դառնալ արշավի մասնակից:

Ցուցադրվել են Մատենադարանի նորաբաց լաբորատորիաներին և հավաքչական աշխատանքներին վերաբերող հոլովակներ, որից հետո տնօրենը պատասխանել է ներկաների հարցերին:

Ելույթներով հանդես են եկել նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին:

Հանդիպման ավարտին տնօրենին է ներկայացվել կենտրոնում պահվող երկու հայերեն ձեռագիր մատյան, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագիր մատյանները բուժելու և վերականգնելու ուղղությամբ:

Կիսվել