ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԺԱՊԱՎԻՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է

Մատենադարանի ժապավինաձև hմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717-ով։ Գլանաձև, իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայիլներին հատուկ աղոթքներ։

Հմայիլի երկարությունը հասնում է մինչև 480 սմ։

Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ, հայագետ Իոննա Ռապտին։

Կիսվել