
Հայագիտական միջազգային կոնգրեսի մեկնարկին ընդառաջ տեղի է ունեցել գործարար, Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ, միսիոներական արխիվների հայթհայթող, գաղափարի հեղինակ և հայերեն տարբերակի թարմանիչ ու հրատարակող Կամո Մայիլյանի ՝ «ԿՈՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀ ՑՆՈՐՎԱԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ. Մարդասիրական աշխատանքները Թալասում, Թուրքիա 1908 — 1923» գրքի շնորհանդեսը:
Սյուզան Օրվիսը միսիոներության իր առաքելությունը սկսել է երիտասարդ տարիքից։ Նախ` անդամակցել է Ամերիկյան համայնքապետական եկեղեցու և Արտերկրյա առաքելությունների ամերիկյան խորհրդին, ապա՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում ներգրավվել է Մերձավոր Արևելքի Օգնության Կոմիտեի ծրագրերում՝ փրկելով Կեսարիայում կոտորածներից մազապուրծ եղած քրիստոնյանների և Թիֆլիսում շուրջ 15 հազար որբ երեխաների։
Օրվիսի արխիվը ներառում է 944 միավորով 994 փաստաթղթեր, որոնք պարունակում են նրա կյանքի և գործունեության մասին մանրամասն տեղեկություններ։



