
Սույն թվականի հուլիսի 9-12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀՈՒՄԸ նախագահ Վալենտինա Կալցոլարին: Ա.Խզմալյանը ներկայացրեց նաև Մատենադարանի Զարգացման ծրագրով նախանշված դրույթների իրականացումը, մեկ տարվա ընթացքում ստեղծված ենթակառուցվածքները։
Հայագիտական միջազգային կոնգրեսին մասնակցում են շուրջ չորս տասնյակ գիտնականներ առաջատար միջազգային հաստատություններից, հոգեւոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Մեծացել է նաև երիտասարդների մասնակցությունը, և սա Կոնգրեսի գլխավոր նպատակներից է, այն է՝ խթանել միջազգային հայագիտության շարունակականությունը:
Տե՛ս կոնգրեսի ծրագիրը:






