
Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում «1 տարվա Հավերժությունը-Բ․ Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրության բացման արարողությունը նշանավորվեց «Վիվա Արմենիա» ընկերության՝ 17-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերմամբ:
Հիշատակարանում Ավետարանն օժտված է «փրկագործ» մականվամբ։ Ամբողջական մագաղաթե ձեռագիրը Վասպուրականի, մասնավորապես՝ Լիմ անապատի կորսված ձեռագրերից է։ Մատյանը դեռևս 20-րդ դարասկզբին նկարագրել է Երվանդ Լալայանը, և ավելի քան մեկ դար հետո Ավետարանը հանգրվանում է Մատենադարանում։
Ընծայաբերման արարողությանը մասնակցել են «Վիվա Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը և գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«1 տարվա Հավերժությունը» ցուցադրությունն ընդգրկում է 2024 թ. հուլիսից 2025 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի համալրումները։



