ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԻԵՆՆԱ

2025թ. նոյեմբերի 4-8-ը Մատենադարանի տնօրենը հանդիպել է հայկական ձեռագրերի հավաքագրմամբ զբաղվող գրատան ղեկավարների հետ, այցելել Վիեննայի Մխիթարյան միաբանություն և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Միաբանների հետ հանդիպմանը տնօրենը ներկայացրել է Մատենադարանի և հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ համագործակցության հեռանկարները, կարևորել համակողմանի գործակցության իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրելու բոլոր հնարավորությունները հատկապես Միաբանության գրավոր ժառանգության պահպանման ուղղությամբ: Տնօրենը շնորհակալություն է հայտնել միաբաններին՝ Մատենադարանի գիտաշխատողներին ցուցաբերած պատրաստակամ վերաբերմունքի և աջակցության համար:

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին են ներկակացվել Մատենադարանում իրականացող բարեփոխումները և առաջնահերթ ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով շարունակաբար համալրել Մխիթարյան միաբանության գրադարանը Մատենադարանի գիտական հրատարակություններով, նախաձեռնել Ավստրիայում հայագիտական արդյունքի հանրահռչակմանն ուղղված ծրագրեր:

Կիսվել