ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶՆՆԵԼՈՎ ՍՐԲԱԽՈՍԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ. ԿՆՈՋ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ և ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։

Նախագծի օտարերկրյա գործընկերը Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է, ով իր զեկուցման մեջ անդրադարձել է Վասպուրականում՝ Արծրունյաց տիրապետության ներքո Սուրբ Հռիփսիմեի պաշտամունքի քաղաքական և հոգևոր ենթատեքստին։

Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան ծրագրի ղեկավար Գառնիկ Հարությունյանը, մասնակիցներ Աննա Օհանջանյանը, Օվսաննա Խաչատրյանը, Նոննա Սարգսյանը։

Զեկուցումները հիմնականում նվիրված էին միջնադարից մինչև վաղ արդի շրջան հասնող սրբախոսական բնագրերին՝ մասնավորապես կին սրբերի պաշտամունքին, կնոջ հասարակական դերի առանձնահատկություններին, կին նահատակներին կամ վկաներին նվիրված տարբեր բնագրերի վերլուծությանը։

Նիստավարներ՝ Աննա Օհանջանյան, Զարուհի Պողոսյան։

Աշխատաժողովն իրականացվել է «Կնոջ հասարակական դերի փոփոխությունը 12-18-րդ դարերում հայ սրբախոսական գրականության դիտանկյունից» գիտական թեմայի շրջանակում (ծածկագիր՝ 25RG-6D196)։

Աշխատաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել