
2025 թ. նոյեմբերի 3-7-ը Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Օվսաննա Խաչատրյանը «Erasmus+» ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես է եկել Բելգիայի Լյուվեն լա Նովի կաթոլիկ համալսարանում:
Նա համալսարանի գիտնականներին և ուսանողներին է ներկայացրել հայ միջնադարյան գրականության մեջ եղած եզակի ժանրի՝ գրառաջքի առանձնահատկությունները ձեռագրերում։
Դասախոսություններին հաջորդել են բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ, որոնք նպաստել են մասնագիտական փորձի փոխանակմանը և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։
