
Նոյեմբերի 19-ին՝ նշանավոր բանասեր, պատմաբան, աստվածաբան Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը, Մատենադարանում տեղի ունեցավ գիտնականի հուշերի լրամշակված հրատարակության շնորհանդեսը։
Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի խորհրդական և գրքի խմբագիր Գուրգեն Գասպարյանը, ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր Իգոր Դորֆման-Լազարևը, արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը։
Միջոցառումն ամփոփվեց Երվանդ Տեր-Մինասյանի թոռան՝ Անուշ Տեր-Մինասյանի նվիրատվությամբ․ գիտնականի անձնական արխիվային հավաքածուն համալրվեց նոր արժեքավոր փաստաթղթերով։



