ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Մատենադարանը դպրոցականներին առաջարկում է բազմազան և շատ հետաքրքիր կրթամշակութային ծրագրեր, որոնք 🧠 սովորեցնում են, 🎨 ոգեշնչում։

📌 Ինչ է սպասվում երեխաներին՝

🔹 Տեսական մաս – Վիրտուալ սրահում թեմատիկ դասախոսություն, հարցուպատասխան, քննարկում

🔹 Գործնական մաս – Խաղեր, վարպետության դասեր, կիրառական փորձեր ու թիմային առաջադրանքներ

🔹 Շրջայց թանգարանում – Յուրաքանչյուր ծրագիր եզրափակվում է

շրջայցով՝ համատեղելով ուսուցումն ու ժամանցը 🎟️🏛️

Տարիքային խմբերին համապատասխան մշակված ծրագրերը ներկայացնում են, թե ինչպես են ստեղծվել հայերեն ձեռագիր մատյանները միջնադարում, ինչից են պատրաստել թանաքն ու ներկերը, ինչպես է սկիզբ առել շարժական տառերով տպագրությունը, ինչպես են այսօր Մատենադարանում վերականգնվում վնասված ձեռագիր մատյաններն ու տպագիր գրքերը։

📚«Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստ և արվեստ» լաբորարատորիա-ցուցասրահ

🎨«Փորձիր ծաղկելու արվեստը» կրթական ծրագիր

Եկեք տեղափոխվենք միջնադար և միասին ուսումնասիրենք միջնադարյան արվեստներն ու արհեստները․ բացահայտենք միջնադարյան հայ բժշկագիտության և երաժշտաբուժության գաղտնիքները, ուսումնասիրենք բնական ներկանյութերն ու բուժիչ խոտաբույսերի օգտագործումը, բալասանների ու անուշաբույր յուղերի պատրաստումը։

Գործնական հատվածում աշակերտները կծանոթանան մանրանկարների ընդօրինակման հիմնական եղանակներին, կընդօրինակեն մանրանկարի մեկ հատված միջնադարում կիրառված եղանակներից մեկով, ապա այն կգունազարդեն բնական ներկերով։

✨ Մատենադարանի կրթամշակութային ծրագրերը նոր լույսով են բացահայտում մեր մշակութային ժառանգությունը՝ դարձնելով այն կենդանի և շոշափելի դպրոցականների

համար։ 💫

📞 Մանրամասների և խմբային գրանցման համար՝ 033028060, [email protected]

Կիսվել