
Համալսարանում պատվիրակությանն ընդունել է գրադարանի ղեկավար Հայր Ֆադի Քմէյդը, կազմակերպել է հատուկ շրջայց՝ ներկայացնելով վերականգնման ու թվայնացման բաժինների աշխատանքները։ Շրջայցից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության առաջիկա ուղղությունները, մասնավորաբար՝ Լիբանանում հայերեն գրավոր ժառանգության վերականգնման համատեղ ծրագրերի, Մատենադարանում գործող արաբատառ ձեռագրերի վերականգնման ու հետազոտման լաբորատորիայի գործունեության, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական գրավոր հուշարձանների համատեղ ուսումնասիրման ոլորտներում։
Տնօրենը Հայր Ֆադի Քմէյդիին և վերականգնման բաժնի ղեկավար Էսսին Ջմայելին հրավիրել է մասնակցելու Մատենադարանում 2027թ․ տեղի ունենալիք միջազգային նախագծերին։
Քասլիկի «Սուրբ Հոգի» համալսարան այցը նախաձեռնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը։ Պատվիրակությանն ուղեկցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տեր Աբրահամ աբեղա Ջուլֆայանը։


