ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐևԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ, ԹՈՒՐՔԱԳԵՏ, ՕՍՄԱՆԱԳԵՏ ԱՆԻ Ժ․ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԳԻՏՆԱԿԱՆ, ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՄԱՐՂԱՆԴՈՒՄ (ՈՒԶԲԵԿՍՏԱՆ) ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԿՈՆԳՐԵՍ»-ԻՆ («КУЛЬТУРНОЕ НАСЛЕДИЕ УЗБЕКИСТАНА — ФУНДАМЕНТ НОВОГО РЕНЕССАНСА»)

Կոնգրեսին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից (40 երկիր) հրավիրված շուրջ 350 հայտնի գիտնականներ, ձեռագրագետներ, թանգարանային և գիտական ինստիտուտների ղեկավարներ, պրոֆեսորներ, կինոյի և մեդիա աշխարհի ներկայացուցիչներ, երկրաբաններ և այլք։

Կոնգրեսի առաջին աշխատանքային օրը՝ «Handwritten Masterpieces of Turkic World» բաժնում, Անի Ժ․ Ավետիսյանը հանդես է եկել «Մատենադարանի չաղաթայերեն ձեռագրերը» զեկուցումով։

Սույն զեկուցմամբ, առաջին անգամ գիտական լսարանին ներկայացվել է Մատենադարանում պահվող չաղաթայերեն, այսինքն թյուրքական-ուզբեկական գրական ժառանգության արժեքավոր օրինակների ձեռագիր նմուշները՝ բովանդակային, ձեռագրագիտական մանրամասնություններով, բնագրահամեմատական քննությամբ։

Զեկուցումն արժանացել է գնահատականի՝ որպես ակադեմիական, հագեցած, նորություն պարունակող զեկուցում։

Կոնգրեսի ավարտին Անի Ժ․ Ավետիսյանին հանձնվել է «The World Society for the Study, Preservation and Popularization of the Cultural Legacy of Uzbekistan (WOSCU)» անդամությունը հաստատող վկայականը։

Կիսվել