ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուս ռեժիսոր Միխայիլ Մելիք-Ագամալովը, ոգեշնչված Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավով, Մատենադարանի գրադարանի ռուսալեզու ֆոնդին է նվիրաբերել 19-րդ դարի վերջի “Псалтырь” (Սաղմոսարան)
Ռուս ռեժիսոր Միխայիլ Մելիք-Ագամալովը, ոգեշնչված Մատենադարանի «Մատյանների տունդարձը» արշավով, Մատենադարանի գրադարանի ռուսալեզու ֆոնդին է նվիրաբերել 19-րդ դարի վերջի “Псалтырь” (Սաղմոսարան)
Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանն ընտանիքի հետ այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Հյուպատոսն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված
Փոխդեսպան Վոռլովան շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի ռազմավարական ծրագրերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային գործակցության վերաբերյալ: Թերեզա Վոռլովան բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները, ինչպես նաև Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը:
Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված «Եվրամիության Կանաչ համաձայնագիրը ԵՄ սահմաններից դուրս. աշխարհաքաղաքականություն, քաղաքականություններ, համագործակցություն և զարգացում» թեմայով Ժան Մոնե մոդուլի ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Մատենադարան։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե գործողության շրջանակում։ Այցի ընթացքում նրանք շրջեցին Մատենադարանի թանգարանում, եղան Ձեռագրերի վերականգնման բաժնում, ինչպես նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական վերականգնողական թղթի արտադրամասի
Պատմական Աֆրիկյանների առանձնատան տարածքում շրջայցից հետո հիմնադրամը հյուրերին ներկայացրեց Փարիզում գործած Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հավաքածուից Wilco Wealth Management կապիտալի կառավարման ընկերության կողմից ձեռք բերված և «Կերոն» հիմնադրամին նվիրաբերած 17–19-րդ դարերի 13 հազվագյուտ տպագիր գրքերն ու 5 ձեռագրերը։ Ուսումնասիրության և համատեղ քննարկման արդյունքում որոշվեց Մատենադարանին նվիրաբերել մոտ 1672–1676 թվականներով թվագրվող և 19-րդ դարի հավելումներ ներառող
Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։ Դեսպանը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։ Կլաուդիա Բուշը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները և կարևորել Հայագիտական միջազգային կոնգրեսին գերմանացի գիտնականների մասնակցությունը։ Պայմանավորվածություն է
Առցանց լույս է տեսել մեր նոր MEMAS օտարալեզու պարբերականի հինգերորդ (3.1, հունիս, 2026) համարը:Տե՛ս այստեղ:
Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև նոր բացառիկ նվիրատվություններով, այդ թվում՝ 17-րդ դարի «Ժողովածու» ձեռագրով և արժեքավոր տպագիր գրքերով:
3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում ստորագրվել է երկամյա պայմանագիր Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև՝ Համահավաք ձեռագրացուցակի ստեղծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Միասնական շտեմարանում կներկայացվեն Մատենադարանի և աշխարհի տարբեր ձեռագրական կենտրոնների, գրադարանների ու թանգարանների հայերեն ձեռագրական հավաքածուների ու միավորների գիտական նկարագրությունները (ձեռագրացուցակները): Սրանով մեծապես կբարձրանա աշխարհասփյուռ հայերեն ձեռագրերի տեսանելիությունը և գիտական շրջանառությունը: Այս նախագիծը բեկումնային
2026 թվականի հուլիսի 24-ին 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի ունեցավ ավանդույթի ուժ ստացած կլոր սեղան-քննարկումը՝ Մատենադարանի ղեկավար անձնակազմի և հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Պոլսի Հայոց պատրիարքության, Մխիթարյան միաբանության, Զմմառու պատրիարքական կղերի միաբանության ներկայացուցիչները։ Հրավիրյալների թվում էին