ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքի տեսասրահում տեղի կունենա «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով: Զեկուցումներով հանդես կգան Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես կգա դասախոսությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է. ծանոթացում 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765)

Կիսվել

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Մատենադարանի Վերականգնման բաժնի նախաձեռնությամբ ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը կկազմակերպվի դասախոսությունների շարք: Երկու շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ հանրությունը հնարավորություն կունենա. Մուտքավճար Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):Անհատական՝ 3000 դրամ:

Կիսվել

ՀՈՄԵՐՈՍ «ԻԼԻԱԿԱՆ»․ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15․00 Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում կկայանա անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Բանախոսներ՝ Գոհար ՄուրադյանԱրամ ԹոփչյանՀենրիկ ԷդոյանԱրքմենիկ ՆիկողոսյանՀայկ Համբարձումյան

Կիսվել

ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանի տեսասրահում (թանգրանային մասնաշենք) «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը կիրականացնի երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Մատենադարանի ֆեյսբուքյան էջում կլինի նաև ուղիղ հեռարձակում։ Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել

«ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցյան Մատենադարանը, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտը և Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցը կազմակերպել են «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ» խորագրով գիտաժողով։ Այն տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 1-5-ը Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում:Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել

ՁԻՈՒ ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, Մատենադարանի տեսասրահում Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, արևելագետ Մարատ Յավրումյանը և Մատենադարանի գիտաշխատող Օվսաննա Խաչատրյանը կներկայացնեն «Ձիու բժշկարանները Արևելքի և Արևմուտքի միջև» ավստրիական հետազոտական ծրագիրը (2022-2025 թթ.):Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են ձիերին վերաբերող հայկական միջնադարյան բժշկարանները, որոնք տեղեկություններ են պարունակում ձիաբուծության, ձիերի վարժեցման, դրանց գրավոր աղբյուրների ու

Կիսվել

«ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը: Կլոդ-Արմեն Մութաֆյանի նոր գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի

Կիսվել

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կատարած աշխատանքները:Մեզ հասած հսկայածավալ պատմամշակութային ժառանգությունը պահպանման և վերականգնման կարիք ունի, ուստի այս խնդրի կարևորությունը և համապատասխան ուշադրության արժանացնելու խնդիրը կասկածից վեր է:Իրենց առաքելությանը նվիրված վերականգնողների մի քանի սերունդ մեզ հասանելի են դարձրել

Կիսվել

«ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Առցանց Միջոցառում Սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա նախագծի շրջանակներում կներկայացնի «ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով ինտերակտիվ միջոցառումը, որին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի եւ արտերկրի հայկական դպրոցների աշակերտները (թիրախային խումբ՝ 9-13 տարեկան)։ Նրանք ուղիղ հեռարձակմամբ առցանց կծանոթանան աշխարհի տարբեր այբուբենների ստեղծման պատմությանը, առանձնահատկություններին, մասնավորապես՝ եւրոպական լեզուներում գործածվող այբբենական համակարգին,

Կիսվել