«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մաշտոցյան Մատենադարանում հունիսի 13-14-ին տեղի կունենա «Հայաստանը և հայերը համաշխարհային միջնադարում. բնագրեր և ձեռագիր մատյաններ» խորագրով աշխատաժողով՝ Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց.կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է քննարկել և ուշադրություն հրավիրել հայկական կամ հայերին վերաբերող քիչ ուսումնասիրված սկզբնաղբյուրների վրա (մասնավորապես` որոշ անտեսված բնագրերի և ժանրերի)




