«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Հայաստանում սույն թվականի նոյեմբերի 21-23 անց է կացվել  «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր թանգարանների տնօրեններն ու ներկայացուցիչները: Հայաստանյան և ռուսաստանյան թանգարանների միջև գործակցությունը նորություն չէ, սակայն

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի քույրը՝ Հռիփսիմե Աշճյանը, Մատենադարանին նվիրաբերեց Մեսրոպ Արք. Աշճյանի անձնական գրադարանից հնատիպ գրքերի  մի արժեքավոր հավաքածու: Այդ կապակցությամբ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Հռիփսիմե Աշճյանին հանձնեց շնորհակալագիր: Տիկին Հռիփսիմե Աշճյանը խոստացավ հետագայում ևս մի շարք հնատիպ գրքեր նվիրաբերել Մատենադարանին:

Կիսվել

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը:Տեր Լևոն արք. Զեքիյանը պարգևատրվեց

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՒ ՆԱՐԵԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ»  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» (Եր., Նաիրի, 2017: Գիրք Գ., 427էջ) ուսումնասիրության երրորդ հատորը (կազմել եւ հրատարակության է պատրաստել Արուսյակ Թամրազյանը):  Սույն հատորը Նարեկյան դպրոցին նվիրված Հրաչյա Թամրազյանի մտահղացած եռագրության ամփոփումն է: Այն ներառում է Գրիգոր Նարեկացու կյանքին, ստեղծագործությանը, Նարեկյան դպրոցի ծիրում նրա գործունեությանը նվիրված հեղինակի տասնամյակների ուսումնասիրությունները:  Քննության են

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տպագրուել է «Արարատի ժառանգութիւնը. Թ. «Արարատ»ի բնագիրները, Հատոր Ա., ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆՔ, ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆՔ, ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ» գիրքը: Հրատարակութեան պատրաստեց Սուսաննա Նահապետեանը, դասակարգումը, խմբագրումը եւ առաջաբանը Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւն, 2016 թ., 896 էջ:   Երկհատոր այս գիրքը աշխատասիրել են Մատենադարանի Գլխաւոր աւանդապահ Գէորգ Տէր-Վարդանեանը եւ նրա կինը՝ Սուսաննա Նահապետեանը։ Գրքի հիանալի ձեւաւորումը Ղեւոնդ

Կիսվել

ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2017 թ. հոկտեմբերի 9-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ջոն Մալկովիչը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում:  Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքէջը, Ջոն Մալկովիչը Հայաստանի Հանրապետություն է այցելել հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

2017 թ. սեպտեմբերի 26-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 7-րդ միջազգային գիտագործնական սեմինարը:  Նախքան միջազգային սեմինարի մեկնարկը, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինարին նվիրված մամուլի ասուլիս։ Լրագրողներին հետաքրքրող  հարցերը պարզաբանեցին և

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը։Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը շեշտեց գրքի բացառիկ աղբյուրագիտական արժեքը և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ռուբեն Գալչյան, «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017, 164 էջ   Սեպտեմբերի 15-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ Մատենադարանի նվիրատու և բարեկամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Աշխատությունը պարունակում է բոլոր հայերեն քարտեզների արտատպումները, որոնք գծագրվել կամ հրատարակվել են

Կիսվել

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ»

Սեպտեմբերի 5-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Բախտիար Հովակիմյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։  Վահան Տեր-Ղևոնդյանն իր ելույթում նշեց հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում նորջուղայեցիների վիթխարի ներդրման փաստը։ Խոսելով Լազարյանների տոհմի

Կիսվել