ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ ՃԱՊՈՆԻԱ
Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը ճապոնացի հայագետ, Տոկիոյի համալսարանի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսոր Կարեն Համադայի հրավերով փետրվարի 19-ից 25-ը գործուղվել է Ճապոնիա։ Այցի շրջանակներում Իվեթ Թաջարյանը «Պարսկական մանրանկարչական դպրոցները Մատենադարանի պարսկերեն նկարազարդ ձեռագրերի օրինակով» (”Persian Miniature Schools: Based on the Matenadaran illustrated Persian manuscripts”) թեմայով դասախոսություն է կարդացել Տոկիոյի համալսարանի Միջին