COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԷԼ-ԷՆԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին և արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։ Այցի ավարտին Խալեդ Էլ-Էնանին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Շատ շնորհակալ եմ այս արժեքավոր ձեռագրերը պահպանելու ուղղությամբ ձեր գործադրած ջանքերի համար»։

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ԱԼԺԻՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԶՈՒԶ ՆԱՍՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։ «Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 20-ին ժամը 15։30-ին Մատենադարանում տեղի կունենա ԺԷ դարի վաստակաշատ գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։ «Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ն իմաստասիրության և իմացաբանության գիտակարգերի կարևորագույն և հիմնարար նշանակության կոթողներից է, որը Լեհացին թարգմանել է հույն արքեպիսկոպոս, ապա Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։ Քննական բնագիրը կազմեց Մատենադարանի

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Բաղդասարյանը և Չինար Մկրտչյանը: Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է պատվիրակությանը՝ իր գոհունակությունն ու օրհնությունը հայտնելով

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՆՏՈՆԻՈՒ ԳՈՒՏԵՐԵՇԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է COP17-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻՆ

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Իգնացիո Կասիսը ծանոթացել է Մատենադարանի թանգարանում ներկայացված հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին,

Կիսվել

«ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ… ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳՐԵՐԸ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական ձեռագրական ժառանգության մաս կազմող ժապավինաձև հմայիլները աղոթքների, աղերսների և մաղթանքների ժողովածուներ են, որոնք ունեն պահպանիչ-բուժիչ նշանակություն: Առաջին անգամ ցուցադրվում է Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավինաձև հմայիլների հավաքածուն: Մատենադարանը հայերեն ձեռագիր հմայիլների ամենամեծ հանգրվանն է: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբանության թեկնածու Դավիթ Ղազարյանը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՆԱՅԻԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Մատենադարանում մեկնարկել է «Հմայությունն ու ձեռագրերը» խորագրով 18-րդ միջազգային գիտաժողովը, որի առանցքում ձեռագիր և տպագիր հմայիլներն են, ժողովրդական հավատալիքները, աղոթքներն ու հմայագործության ավանդույթները՝ տարբեր մշակույթների և պատմական ժամանակաշրջանների համատեքստում։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության (ISFNR) «Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն» հանձնաժողովի նախագահ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԱՅԳԻ․ IDBANK-Ի ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Մատենադարանի ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ՝ շարունակվում են նաև հարակից տարածքների բարեկարգման և զարգացման աշխատանքները։ Մատենադարանի հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում նախատեսվում է հիմնել այգի, որը կդառնա թանգարանային միջավայրի օրգանական շարունակությունը՝ համադրելով մշակութային ժառանգության պահպանության, բնապահպանության և կրթության գաղափարները։ Armenia Tree Project հիմնադրամի հետ նախաձեռնած ծրագրին միացել է IDBank -ը՝ իր հիմնադրման 35-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում։ Մատենադարանի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Օգոստոսի 24–29-ը Վիեննայում կայացած Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսին, որն անցկացվել է «Բյուզանդիան Բյուզանդիայից անդին» խորագրով, մասնակցել են Մատենադարանի յոթ աշխատակից և մեկ ասպիրանտ։ Բյուզանդագիտական ուսումնասիրությունների հայկական ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կոնգրեսի շրջանակում անցկացվել է «Բյուզանդիա և Արցախ» թեմայով առանձին նիստ։ Նիստում զեկուցումներով հանդես են եկել Մատենադարանի V–XIV դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների

Կիսվել