ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ «ՁԻՈՒ ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ» ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին Մաշտոցյան Մատենադարանում Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, արևելագետ Մարատ Յավրումյանը և Մատենադարանի գիտաշխատող Օվսաննա Խաչատրյանը ներկայացրին «Ձիու բժշկարանները Արևելքի և Արևմուտքի միջև» ավստրիական հետազոտական ծրագիրը:Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, այնուհետև Յասմին Դում-Թրագուտը ներկայացրեց «Ձիու բժշկության պատմությունը և հայկական ձիու բժշկարանները», Օվսաննա Խաչատրյանը՝ «Մատենադարանի

Կիսվել

ՁԻՈՒ ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, Մատենադարանի տեսասրահում Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, արևելագետ Մարատ Յավրումյանը և Մատենադարանի գիտաշխատող Օվսաննա Խաչատրյանը կներկայացնեն «Ձիու բժշկարանները Արևելքի և Արևմուտքի միջև» ավստրիական հետազոտական ծրագիրը (2022-2025 թթ.):Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են ձիերին վերաբերող հայկական միջնադարյան բժշկարանները, որոնք տեղեկություններ են պարունակում ձիաբուծության, ձիերի վարժեցման, դրանց գրավոր աղբյուրների ու

Կիսվել

«ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը: Կլոդ-Արմեն Մութաֆյանի նոր գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի

Կիսվել

ԱՆԴՐԵՅ ԿՈՎԱՉԵՎԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 22-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։ Պարոն Կովաչևին ներկայացվեց նորաբաց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցադրությունը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որի  շրջանակում ներկայացված են վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները: Ցուցահանդեսը կայացել է Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի,  Հայաստանի ազգային արխիվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության,«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի   հետ համագործակցության

Կիսվել

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կատարած աշխատանքները:Մեզ հասած հսկայածավալ պատմամշակութային ժառանգությունը պահպանման և վերականգնման կարիք ունի, ուստի այս խնդրի կարևորությունը և համապատասխան ուշադրության արժանացնելու խնդիրը կասկածից վեր է:Իրենց առաքելությանը նվիրված վերականգնողների մի քանի սերունդ մեզ հասանելի են դարձրել

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Նոր Ջուղայի հայկական դպրոցի հայերենի վաստակավոր ուսուցիչ և ազգագրագետ Տիգրան Աբգարյանցի թոռը՝ Վահագն Աբգարյանցը (ԱՄՆ), Ավո Հովհաննիսյանի միջոցով Մաշտոցյան Մատենադարանին է նվիրել 103 միավոր արխիվային փաստաթղթեր, որոնք զետեղվել են Ավո Հովհաննիսյանի ֆոնդում։ Նվիրատվության մեջ ընգրկված արխիվային փաստաթղթերը Նոր Ջուղայի հայ համայնքի պատմության ուսումնասիրության համար կարևոր աղբյուրներ են: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՕԼԳԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ «ՑՈՒՑԱԿ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԳԻՐՔԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Օլգա Վարդազարյանի կազմած «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի եկեղեցասլավոներեն և ռուսերեն ձեռագրերի» գիրքը: Աշխատությունը բովանդակում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանի Այլալեզու ձեռագրերի հավաքածուի եկեղեցասլավոներեն և ռուսերեն 33 ձեռագրերի և 1 սրբապատկերի գիտական նկարագրությունը, ինչպես նաև սլավոներեն և հին ռուսերեն 10 պատառիկ-պահպանակների և 36 հայերեն

Կիսվել

ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում գտնվող Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: Պատվիրակությունը նաև ծանոթացավ Մատենադարանում պահվող ասորերեն ձեռագրերին, նրանց պահպանման, վերականգնման և ուսումնասիրման ընթացքին:

Կիսվել

ԱՐԽԻՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՀՌԻՓՍԻՄԵ ԹԱՅԻՐՅԱՆԻ ՄՇԱԿՎԱԾ ՖՈՆԴՈՎ

Մատենադարանի արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով՝ Հռիփսիմե Թայիրյանի արխիվային փաստաթղթերի հավաքածուով: Հռիփսիմե Թայիրյանը 1911 թվականից եղել է Թիֆլիսի կուսանաց Ս. Ստեփանոս անապատի մայրապետը։ Նրան վերաբերող փաստաթղթերն առանձնացվել են Գարեգին Հովսեփյանի արխիվային հավաքածուից, որտեղ գրանցված էին պահպանման միևնույն միավորի տակ (Թղթպ. 94 վավ. 9)։ Այդ փաստաթղթերը ուղիղ առնչություն

Կիսվել