ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ THE GENOCIDE EDUCATION PROJECT-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանը հյուրընկալեց The Genocide Education Project-ի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակից 15 ուսուցիչների՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից: Ծրագրի նպատակն է հայաստանյան հաստատություններում դասընթացներ անցկացնել հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների վերաբերյալ, որոնք ուսուցիչները հետագայում կկիրառեն իրենց ուսումնական ծրագրերում՝ ամերիկյան դպրոցներում:Մատենադարանի մասնագետները ընդհանուր գծերով ներկայացրին հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի պատմությունը, այցելեցին ձեռագրերի վերականգնման բաժին, որից հետո ուսուցիչները

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս օրերին Մատենադարանի հյուրն է անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի Եբրայական համալսարանից: Նա, ինչպես տարիներ շարունակ, ուսումնասիրում է հայերեն ձեռագրեր և նոր արժեքավոր բնագրեր գտնում:Այս այցի ընթացքում Մայքլ Սթոունը Մատենադարանին նվիրաբերեց Album of Armenian Paleography (հրատարակվել է 2002 թ., 2006-ին լույս է տեսել հայերեն թարգմանությունը՝ Հայ հնագրության ալբոմ) շքեղ գրքի համար արված՝ հայերեն ձեռագրերի բազմաթիվ

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Սիզիկովը Մաշտոցյան Մատենադարանում հուլիսի 13-ին դասախոսություն կարդաց «ՍԻՐԱՔԻ ՈՐԴԻ ՀԻՍՈՒՍԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» գրքի վերաբերյալ:

Կիսվել

ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2022 թ. հուլիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հուլիսի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը։Նախագծի հեղինակն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Գրքի տպագրությանն աջակցել են Կրոնական հարցերի պետական քարտուղարությունը և հատկապես պետքարտուղար Վիկտոր Օպասկին: Ուսումնասիրություններ են կատարել և հոդվածներ հրատարակել Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կլոդ Մութաֆյանը, Կարեն Մաթեւոսյանը, Լեւոն Չուգասզյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Մարիամ Վարդանյանը եւ

Կիսվել

ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» — ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2022 թ. հուլիսի 11-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու

Կիսվել

ՇԵՅԽ ԻՄՐԱՆ ՀՈՒՍԵՅՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 6-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Բելգիայում բնակվող, հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՐԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարական դպրոցները և Մատենադարանի հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրությունները» աշխատությունը: Գիրքը բաղկացած է 2 հիմնական մասից։ Առաջին մասում ներկայացված են հայկական կազմարարության սկզբնավորումն ու զարգացումը, ձեռագրերի կազմերի արձանագրությունները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս, կազմարարական դպրոցները, իսկ երկրորդ մասում՝

Կիսվել