ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՒՍ ԵՐԿՈՒՍՈՎ

Ապրիլի 26-ին քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Մատենադարանին նվիրեց երկու ժապավենաձև հմայիլ։ Ձեռագիր հմայիլը թվագրվում է 18-րդ դար, հնատիպը՝ 1717 թ. (Կ.Պոլիս, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարան)։ Հմայիլը զարդարում են առաջին հայ փորագրանկարիչ Գրիգոր Մարզվանեցու ստեղծագործությունները։

Կիսվել

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՒ ՄԱԼԹԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՒ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել գրադարանային ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ իրականացնել: Այս համագործակցության շրջանակում 2023թ. Լա Վալետայում կազմակերպվելու է համատեղ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։Փոխըմբռնման հուշագրի կնքմանը մեծապես նպաստեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 6-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքեր:

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության դեսպան Ջորջ Սաիդ-Զամմիթը, որի հետ քննարկվեցին հայ-մալթայական գիտամշակութային համագործակցության հեռանկարները։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև, նաև, 2023թ. Լա Վալետայում կազմակերպել համատեղ ցուցահանդես նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին 2022-2023 ուստարվա համար անվճար հիմունքներով հատկացվել է առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղ՝ Է. 00.05 աղբյուրագիտություն, պատմագրություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները դիմեն Մատենադարանի տնօրինություն՝ 010513000 հեռախոսահամարով, կամ զանգահարել 093225311: Փաստաթղթերի ընդունելությունը՝ մայիսի 25-ից հունիսի 16-ը: Մասնագիտական քննությունը անցկացվելու է հունիսի 20-27-ը ընկած ժամանակահատվածում: Տե՛ս մասնագիտական քննության հարցաշարը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԵՂԻՇԵԻ ՃԱՌԵՐԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հակոբ Քյոսեյանի աշխատասիրությամբ լույս տեսած ուսումնասիրության մեջ տեղ են գտել Եղիշեի ճառերի փիլիսոփայական-աստվածաբանական բնույթի դիտարկումներ և «Ս. Եղիշէ. վարդապետութիւն ըստ Յովհաննու սիրելւոյ ի չարչարանս տեառն» ճառաշարի բնագրերը, որոնք տեխնիկական պատճառով դուրս էին մնացել «Մատենագիրք Հայոց»-ի հատորներից: Բնագրերը պատրաստված են շուրջ մեկ տասնյակ ձեռագրերի հիման վրա:Գիրքը հրատարակել է Մայր Աթոռ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍԻ  32-ՐԴ ՀԱՄԱՐԸ

«Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն համարում ընդգրկված են պատմությանն ու բանասիրությանը, եկեղեցու պատմությանն ու երաժշտությանն առնչվող հոդվածներ, Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի (1-3 հուլիսի, 2021 թ.) նյութեր և հրապարակումներ: Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

«ՀՆԱՎԱՅՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆ». ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Դասախոսություն՝ նվիրված հնագիտական խեցեղենի վերականգնմանը, հնագիտական պեղումների ժամանակ վերականգնող մասնագետի դերին և այն ճանապարհին, որ անցնում են պեղումների ընթացքում գտնված խեցանոթները, բեկորները մինչև թանգարան հասնելը։ Ներկայացվող օրինակները վերաբերելու են 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրից հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից հայտնաբերված կավե առարկաներին։Դասախոսության ընթացքում նախատեսվում է️ Ծանոթացում հնագիտական խեցեղենի վերականգնման աշխատանքներին,️ Անդրադարձ 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրում հայ-լեհական միջազգային

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԵՄԵՍԻՈՍ ԵՄԵՍԱՑՈՒ «ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» երկը աշխարհաբարով: 4-րդ դարի բժիշկ և փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու այս գործը հին հունարենից հունաբան հայերեն են թարգմանել Ստեփանոս Սյունեցին և Դավիթ Հյուպատոսը, 717 թ. Կոստանդնուպոլսում: Այն մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան մարդակազմական և բժշկագիտական մտքի

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Առողջապահության նախարարության նոր հրամանը տեղեկացնում ենք, որ 2022 թ. հունվարի 22-ից Մատենադարանի և ընթերցասրահի այցելությունը կազմակերպվելու է միայն ներկայացնելով` — ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, — Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ ներբեռնված բջջային հավելվածից

Կիսվել