ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2022 թ. դեկտեմբերի 1-3-ը կազմակերպում է երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին:Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի

Կիսվել

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԵԵՆԲԵԿ ԿՈՒԼՈՒԲԱԵՒԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 9-ին Ղրղզական Հանրապետության  արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաեւի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 800-ԱՄՅԱԿԸ

Այս տարի նշվում է Խորանաշատի վանական համալիրի հիմնադրման 800-ամյակը: Այդ առթիվ մայիսի 28-ին Խորանաշատի Սբ. Աստվածածին եկեղեցում​ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ նպատակով վանական համալիր բերվեց Մաշտոցյան Մատենադարանում պահվող 1224 թ. «Խորանաշատի Ավետարանը»։ Նույն օրը Չինարի գյուղում, իսկ հաջորդ օրը Բերդի Սբ. Հարություն եկեղեցում «Խորանաշատի Ավետարան»-ով

Կիսվել

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԼԵՐԻ ՖՐԵԼԱՆԴԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը և Դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրտիզվերեան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

«ԱՐՑԱԽԻ ԵՒ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ս. թ. մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպեցին «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն ուսումնասիրություն-պատկերագրքի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը:Հրատարակությունն իրականացվել է ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ։Գիրքը նվիրված է պատմական Հայաստանի

Կիսվել

ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի հետ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության թանգարանների քսանչորս աշխատակիցներ արժանացան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևների: Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցներից Ձեռագրագիտության բաժնի վարիչ, Գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով, իսկ Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատողներ Դոնարա Կարապետյանը և Ջուլիետտա Էյնաթյանը, Թարգմանական մատենագրության բաժնի գիտաշխատող Լուսիկ Ստեփանյանը, թանգարանային մասի ղեկավարի տեղակալ

Կիսվել

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԱՅՍՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ս․թ․ մայիսի 13-14-ին Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կայացավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։ Գիտաժողովը կազմակերպվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի կողմից։ Միջազգային և հայ բանախոսներն

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում Մատենադարանում նախատեսվող միջոցառումներն են՝ 1) Մարկ Գրիգորյանը էքսկուրսիա կանցկացնի Մատենադարանի տարածքով և կներկայացնի Մատենադարանի թանգարանային մասնաշենքի պատմությունը։ 2) Տեղի կունենա գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեյքերի ցուցահանդեսի բացումը։ Բեյքերը օրեր շարունակ լուսանկարել է Մատենադարանի տարբեր բաժինների աշխատակիցներին և փորձել յուրաքանչյուր աշխատակցի ներկայացնել իր աշխատանքային միջավայրում, փոխանցել այն տպավորությունը, որ

Կիսվել

ՄԱԿ ԱԽ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին ՄԱԿ ԱԽ «Իսլամական պետության» և Ալ-Կաիդայի ու փոխկապակցված միավորների հարցերով պատժամիջոցների կոմիտեի վերլուծական աջակցության և պատժամիջոցների մոնիթորինգի խմբի պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։

Կիսվել