ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 23-25-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա երիտասարդական 9-րդ գիտաժողովը, որն այս անգամ նվիրված է երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70 ամյակին։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
Նոյեմբերի 23-25-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա երիտասարդական 9-րդ գիտաժողովը, որն այս անգամ նվիրված է երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70 ամյակին։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
«Զեյթունի Ավետարան»-ը հայ մանրանկարչության հռչակավոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի՝ մեզ հայտնի առաջին ստորագրված Ավետարանն է՝ գրված և ծաղկված 1256 թ.-ին կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Ձեռագրի պատվիրատուն և ստացողը Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն է: Ըստ պահպանված տվյալների՝ Ավետարանը երկար տարիներ մնացել է Զեյթունում և դարձել տեղի Սուրենյան-Բասիլոսյան իշխանական տան սեփականությունը: 1915 թ.՝ Զեյթունի գաղթի ժամանակ Սուրենյան-Բասիլոսյան իշխան Ասատուրն Ավետարանն
Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված ականավոր հայագետ-արևելագետ Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ առանձնահատուկ արժևորելով վաստակաշատ գիտնականի ներդրումը հատկապես ձեռագրերի հավաքչական գործում։ Արա Խզմալյանը Չուգասզյանների ընտանիքին փոխանցեց Մատենադարանի ականավոր նվիրատու Հարություն Հազարյանի և Բաբկեն Չուգասզյանի լուսանկարը։ Ներկայացվել են զեկուցումներ Բաբկեն Չուգասզյանի կյանքի, գործունեության և գիտական
Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով որպես խմբագրի օգնական՝ Ալին Էլմայանը ստանձնել է ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ և
Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մատենադարանի համագործակցությամբ հրատարակված «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի Ա հատորի շնորհանդեսը: Սույն հատորի լույսընծայմամբ ազդարարվեց կոթողային մատենաշարի մեկնարկը։ Կաթողիկոսական դիվանի Ա հատորի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Նոյեմբերի 17-18-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված երջանկահիշատակ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակին Ծրագիրը տե՛ս այստեղ:
Սույն թվականի նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում կբացվի «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդես։ Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերվել են այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։ Ցուցահանդեսի
Ծրագիրը ներառում է՝Տեսական հատվածԳործնական հատվածԹեմատիկ շրջայց Մատենադարանում Ծրագրի ընթացքում աշակերտները ՝Կուսումնասիրեն գրի զարգացման ուղինԿբացահայտեն այբուբենների միջև գոյություն ունեցող առանցքային նմանություններն ու տարբերություններըԿծանոթանան գրի տեսակներին, զարդագրերինԿանդրադառնան հայոց գրերի ստեղծման կարևորությանը։ Գործնական հատվածում մասնագետի օգնությամբ աշակերտները կսովորեն գրել զարդագիր տառեր (3-4-րդ դասարան) կամ կլուծեն խաչբառ (5-րդ դասարան)։ Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպեԽմբում աշակերտների թիվը՝ 15-30Անցկացման լեզու՝
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։ Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են
Մաշտոցյան Մատենադարանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՀԲԸՄ հիմնադրամ (Հայաստան)-ի և Creative Armenia մշակութային հիմնադրամի հետ իրականացվող Katapult ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում հաջողությամբ ավարտեց ArtboxHub ծրագրի 8 շաբաթյա դասընթացըներկայացնելով ծրագիր, որն արժանացավ 50 000 եվրո դրամաշնորհի։ Այն ուղղվելու է Մատենադարանի թանգարանի արտացուցադրական հատվածները կենսունակ մշակութային կենտրոնի վերածելու՝ «Միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիա» ծրագրի իրականացմանը։ Մատենադարանի