ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱՀԱՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՍՏԱՄԵԱՆՑ, ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ

Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն, Ս. Էջմիածին, 1872-1880 թթ., Աշխատասիրութեամբ՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2018, 456+2 ներդիր էջ:  Վահան Ծ.վրդ. Բաստամեանցի Տարեգրութեան սկզբի մասն իր կեանքի՝ կրօնաւոր դառնալուն նախորդած շրջանի (1842-1872 թթ.) համառօտ պատմութիւնը կամ իր կենսագրականն է եւ նման է յիշողութեամբ պատմուած նախաբանի: Բուն Տարեգրութիւնը օրագրական ձեւով մանրամասն ներկայացնում է Մայր

Կիսվել

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2018 թ. մայիսի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի Փիլիսոփայության Ա ֆակուլտետի արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:Կողմերը համատեղ կմշակեն գիտահետազոտական ծրագրեր, կանցնկացնեն սեմինարներ, գիտաժողովներ, համաժողովներ, ինչպես նաև կիրականացնեն գիտաշխատողների և գիտական գրականության փոխանակում:

Կիսվել

ԱՆՎԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր  Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ՄԱՇՏՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Մատենադարանի «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի բարերար-նվիրատուների շարքը համալրվեց:  2018թ. մարտի 10-ին «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանի և Արիզոնայի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Արա Փիլիպոսյանի միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի Արա Փիլիպոսյանը “Մաշտոց” հիմնադրամին նվիրատվություն կատարեց, ստեղծվեց նոր ֆոնդ՝ ի հիշատակ իր ծնողների՝ Վիգեն և Էլլա Փիլիպոսյանների:  Ֆոնդը նպատակ ունի աջակցել Մատենադարանի կրթական

Կիսվել

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Փետրվարի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական: Վերջինս Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:Տեղեկացնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ

Կիսվել

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Փետրվարի 13-ին Մատենադարան այցելեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Նախագահ Ռումեն Ռադևը Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի՝ «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գիրքը: Գիրքը հրատարակվել է ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ: Գրքում Երևանի Մատենադարանի ձեռագրերի հավաքածուի հիման վրա ներկայացված է հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը, բերված են ԺԸ դ. Բ կեսին ստեղծված կաշվե կազմերի նմուշներ:Գիրքը նախատեսված է

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Արփիկ Միսաքյանի կտակատար Արփի Թոթոյանը Մատենադարանին է հանձնել  Շավարշ, Տիրուհի, Արփիկ Միսաքյանի, բժ. Արզումանյանի, Շահան Շահնուրի վերաբերյալ արխիվը, որն Արփիկ Միսաքյանը պահել է մինչև իր մահը (2015, հունիս 19): Նշված արխիվը պարունակում է ձեռագիր էջեր, նամակներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, ձայներիզներ և այլն:Մատենադարանին  է հանձնվել նաև պոլսահայ դաշնակահար, երաժիշտ և երգահան Գոհարիկ Ղազարոսյանի արխիվը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ» ԵՎ «ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԵՐ» ԳՐՔԵՐԸ

«ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ», աշխատասիրությամբ՝ Լուսինե Թումանյանի, Մաս առաջին, Երևան, 2017, 128 էջ:   Գրքի Առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛

Կիսվել

ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Դեկտեմբերի 16-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի Հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժնի վարիչ Ռայա Բլբուլյանին 60-ամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության կապակցությամբ պարգևատրեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Շնորհավորում ենք տիկին Բլբուլյանին և մաղթում երկար տարիների կյանք:

Կիսվել