ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԺԷ ՀԱՏՈՐԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԷ հատորը, որ ներկայացնում է ԺԱ դարի հայ մատենագիրների երկերը։ Հատորում ընդգրկված բնագրերի գերակշիռ մասը նոր քննական-համեմատական բնագրեր են։ Հատորում ներառված են ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁ կաթողիկոսի («Շարականներ», «Յիշատակարան ստացողի». հրատ. պատրաստեց Խաչիկ Հարությունյանը), ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐԻ («Սրբոյ Գրիգորի եւ Հայոց վերադիտողի Վկայասիրի, բան յորդորական վասն մոլորման զատկի»,