«ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Սեպտեմբերի 19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին (ծրագիրը տե՛ս այստեղ):Հայ տպագիր գրքին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց 2012 թ., երբ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հայ գրատպությանը նվիրված հոբելյանական միջոցառումների շղթան ամփոփվում է հայերեն առաջին տպագիր