ՀՀ Կառավարությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին որոշում է ընդունել: Կառավարության որոշումն ու Մատենադարանի նոր կանոնադրությունը տե՛ս այստեղ:
15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:Արժեքավոր այդ ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ
Լևոն Խաչիկյան, «Աշխատություններ», հատոր Բ, «Նաիրի» հրատարակչություն, 544 էջԿազմող՝ Շուշանիկ Խաչիկյան, խմբագիր՝ Պարույր Մուրադյան Մատենադարանը հրատարակել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» Բ հատորը։ Հատորն ամփոփում է հեղինակի՝ հայոց միջնադարյան իշխանական տների ու վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը վերաբերող ուսումնասիրությունները՝ գրված ձեռագրական նոր նյութերի հիման վրա, քննական վերլուծության նոր մեթոդով։ Գրքում ուսումնասիրված են նաև հայոց
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՐՈՅԱԽՈՍ»-Ի ՏԱՐԱԼԵԶՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
2017 թ. հունիսի 15-17-ը Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ «Ֆիզիոլոգոս»-ն Արևելքի և Արևմուտքի միջև. բնության մասին վաղ քրիստոնեական մի բնագրի տարածումն ու փոխակերպումը» (“The Physiologus between East and West. Diffusion and Transmission of an Early Christian text on Nature”) թեմայով միջազգային գիատաժողով: Հավանաբար II դարի վերջում Ալեքսանդրիայում գրված այդ հունարեն երկում նկարագրվում են զանազան իրական
«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը: Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԻ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Քրիստինե Կոստիկյան, «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017 թ., 348 էջ Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը: Հեղինակի կողմից աշխատանքը կատարվել է 2005-2016 թթ.` առաջնորդվելով իսլամական ձեռագրերի նկարագրության ու ձեռագրացուցակների պատրաստման
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵԲՐԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ» ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ ԵՐԿԼԵԶՈՒ ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿԸ
«Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց», Կազմող՝ Ռուզան Պօղոսեան, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 142 էջ Հատորն ընդգրկում է Մաշտոցի անվան Մատենադարանի Այլալեզու ֆոնդերում պահվող եբրայերեն ձեռագրերի ու պատառիկների ամբողջական հավաքածուի մանրամասն նկարագրությունը։ Այն նախատեսված է ձեռագրագետների, եբրայագետների և Աստվածաշնչի եբրայերեն բնագրերով հետաքրքրվողների համար։ Ձեռագրացուցակում յուրաքանչյուր ձեռագրի նկարագրության մեջ ներկայացված են ձեռագրի թերթերի քանակի, մեծության, նյութի, կազմի, վիճակի,
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԻ, ՔԱՐՈԶՆԵՐԻ, ԳԱՆՁԵՐԻ ՈՒ ՆԵՐԲՈՂՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
The Festal Works of St. Gregory of Narek, Annotated Translation of the Odes, Litanies, and Encomia, Liturgical Press, 2016 թ., 407 էջ, Աշխատասիրությամբ Աբրահամ Տերյանի Ամերիկայի Բենեդիկտյան Միաբանութեան Liturgical Press հրատարակչատունը լույս է ընծայել Ս. Գրիգոր Նարեկացու՝ մեզ հասած բոլոր տոնական երկերի (տաղերի, քարոզների, գանձերի եւ ներբողների) լիակատար անգլերեն թարգմանությունը հայագետ, աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր
ԳԻՏԱԺՈՂՈՎ ԺՆԵՎՈՒՄ. «ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): Տե՛ս ծրագիրը: Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից:
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լատվիայի «Յումավա» հրատարակչատունը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի լատվիերեն թարգմանությունը (45 գլուխների ծաղկաքաղ՝ բանաստեղծական թարգմանությամբ): Այն գրաբարից կատարել է հայագետ Վալդա Սալմինյան: Գրքում ամփոփված են չորս ներածական հոդվածներ: Առաջաբանում Հրաչյա Թամրազյանը պատկերում է Նարեկացուն՝ որպես հանճարեղ բանաստեղծ, հավերժ գոյացող տեքստի ստեղծող, ունիվերսալ քարոզիչ, որի լսարանը ողջ մարդկությունն է: Կրոնի ֆենոմենոլոգ, փիլիսոփայության դոկտոր