ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «АРМЕНИЯ И ХРИСТИАНСКАЯ СИРИЯ. КУЛЬТУРНЫЕ СВЯЗИ IV-V ВВ.» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Армения и Христианская Сирия. Культурные связи IV-V вв.» («Հայաստանը և Քրիստոնյա Ասորիքը. Մշակութային կապեր IV-V դդ.») մենագրությունը։ Սույն ուսումնասիրությունը 1987 թ. Սանկտ Պետերբուրգի համալսարանում պաշտպանված դոկտորական ատենախոսությունն է։
Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատանքը բաղկացած է երկու հիմնական բաժնից։ Առաջին բաժնում ձեռագրերի ուսումնասիրության վրա հիմնված հսկայական աղբյուրագիտական աշխատանքի արդյունքում առաջին անգամ լիարժեք ձևավորվել է IV–V դդ. ասորերենից հայերեն թարգմանությունների բազմաբնույթ ամբողջական ցանկը, ցույց է տրվել ասորական հուշարձանների Հայաստան ներթափանցման ուղիները և այլն։ Երկրորդ բաժնում հեղինակը, հենվելով իր հավաքած ողջ նյութի վրա, վեր է հանում բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են ասորերենից հին հայերեն թարգմանությունների առանձնահատկություններին։ Այս խնդիրը մինչ օրս այդքան լայնամասշտաբ հետազոտության չի ենթարկվել։
Մենագրությունն արտացոլում է երկար տարիների բարդ և բծախնդիր աշխատանքի արդյունքները, որն արվել է ջանասիրությամբ և պահպանելով բանասիրական գիտության լավագույն ավանդույթները։
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել