ԲՐԻԼ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԱՆԳԼԵՐԵՆ ԳԻՐՔԸ

Բրիլ հրատարակչությունը լույս է ընծայել Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի «Հին հունական առասպելները հայ միջնադարյան գրականության մեջ» անգլերեն գիրքը։
Իր տեսակով առաջին այս ուսումնասիրության մեջ Գոհար Մուրադյանն ի մի է բերել միջնադարյան հայերեն երկերում հին հունական առասպելների բոլոր հայտնի հիշատակումները (154 դրվագ): Հայերեն բնագրային հատվածների և, առկայության դեպքում, հունարեն սկզբնագրերի հետ մեկտեղ նա ներկայացրել է դրանց անգլերեն թարգմանությունը՝ անհրաժեշտ ծանոթագրություններով: Գիրքը սկսվում է բովանդակալից ներածությամբ և ավարտվում օգտակար հավելվածներով, որոնցում թվարկված են հունական աստվածների, նրանց հայերեն համարժեքների, պատկերների, բագինների, տաճարների ու ծեսերի, ինչպես նաև Եզովպոսի առակների և Տրոյական պատերազմի հիշատակումները:
Գրքի հայերեն նախնական տարբերակը հրատարակվել է 2014 թվականին և մատչելի է հետևյալ հղումով:
«Հայերեն բնագրեր և հայագիտություն» շարքի խմբագիրներն են Վալենտինա Կալցոլարին և Թեո վան Լինտը։

Կիսվել