![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/415794866_764047589083974_8218678734825307632_n-1024x683.jpg)
Գրիչ՝ Սուքիաս ծերունի, ծաղկող՝ անհայտ
Կիլիկյան արքայական ձեռագրերի խմբում եզակի գոհար է Մատենադարանի թիվ 9422 Ավետարանը, որի «Ավետման» մանրանկարը հայ ձեռագրական արվեստի բացառիկ նմուշներից է։
Տիրամոր կերպարի գլխի դիրքը, հայացքը, ձեռքի շարժումը շքեղ հմայք են հաղորդում մանրանկարին: Յուրօրինակ բուսական փշանման զարդերով շրջանակի մեջ ամփոփված այս նկարազարդման ճարտարապետական նուրբ տարրերը, կերպարների՝ գունեղ քարերից հյուսված լուսապսակները վկայում են անանուն մանրանկարչի ստեղծագործական օժտվածության ու ընտիր ճաշակի մասին:
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/415817030_764047549083978_2051264872038643882_n-1024x668.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/415845597_764047575750642_4441421697346783950_n-1024x683.jpg)