ՀԱՍՏԱՏՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ՝ 2023-Ի ԳԻՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի՝ 2023 թ. գիտական ու գիտատեխնիկական գործունեության հաշվետվությունը:Տնօրենի կառավարման շրջանում ավելի քան 200 մլն դրամ է ներգրավվել պետական և մասնավոր աղբյուրներից՝ ձեռագրական հավաքածուների համալրման, գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը խթանող պայմանների բարելավման համար:Գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է ցուցանիշների աճ: Կրկնապատկվել է գիտական զեկուցումների քանակը, ակտիվացել են միջազգային համագործակցությունը և գործուղումները:Շուրջ 25000-ով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԳԱԱ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐ, ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԸ

Մատենադարան է այցելել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, նախագահության անդամ Յուրի Սուվարյանը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Յուրի Սուվարյանին է ներկայացրել Մատենադարանում բացված նոր ցուցադրությունները, գիտացուցադրական ոլորտում տնօրենության նախաձեռնած բարեփոխումները, քննարկել են հայագիտության ոլորտում 2024թ.-ին նախատեսվող կարևորագույն ծրագրերում համագործակցության ձևաչափերը:

Կիսվել

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

ՀՀ կառավարության որոշմամբ Մատենադարանին է տրամադրվել 50 մլն ՀՀ դրամ՝ օդի սառեցման նոր համակարգ ձեռք բերելու նպատակով: Համակարգն ունի կենսական նշանակություն, քանի որ ապահովելու է ոչ միայն բարենպաստ աշխատանքային պայմաններ, այլև՝ պահոցներում անհրաժեշտ ջերմախոնավային միջավայր: Ենթակառուցվածքների արդիականացման համատեքստում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, տեղադրվել են Մատենադարանի թվային տվյալների պահպանման համակարգի ջերմային կարգավորման նոր սարքավորումներ: Ամերիկաբնակ բարերարներ

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1588 Թ., ԹՎԱՆՃ ԳՅՈՒՂ (ԿԱՐԻՆ)

Ծաղկող՝ Առաքել Գեղամեցի Կարինի Թվանճ անապատում և Վայոց ձորում ստեղծագործած, «Արղութեցի մեծ ազգից» սերած Առաքել Գեղամեցին ուշ միջնադարի հայ մանրանկարչության առավել ուշագրավ ներկայացուցիչներից է, որի մանրանկարները հաճախ աչքի են ընկնում ինքնատիպ պատկերագրությամբ, կենցաղային մի շարք արտասովոր մանրամասներով, զարդաձևերի առկայությամբ և գունագեղությամբ: Այս Ավետարանում զետեղված Ծննդոց տեսարանը բացառություն չէ: Բեթղեհեմյան քարայրի կապույտ խորքում Աստվածամայրն է՝ ծնկներն

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԿԻԼԻԿՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանի տնօրինության կողմից հայտարարված բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի շրջանակում տեղի կունենա դասախոսություն՝ «Ներսես Շնորհալու աստվածաբանությունը և 12-14-րդ դարերի կիլիկյան մանրանկարչությունը» թեմայով։ Բանախոս՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, ա.գ.թ. Էդդա Վարդանյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարեն պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյանը, պ.գ․ թ․ Արմինե Մելքոնյանը։ Նիստավար՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյան։ Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։Տևողությունը՝

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐևԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ, ԹՈՒՐՔԱԳԵՏ, ՕՍՄԱՆԱԳԵՏ ԱՆԻ Ժ․ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԳԻՏՆԱԿԱՆ, ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՄԱՐՂԱՆԴՈՒՄ (ՈՒԶԲԵԿՍՏԱՆ) ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԿՈՆԳՐԵՍ»-ԻՆ («КУЛЬТУРНОЕ НАСЛЕДИЕ УЗБЕКИСТАНА — ФУНДАМЕНТ НОВОГО РЕНЕССАНСА»)

Կոնգրեսին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից (40 երկիր) հրավիրված շուրջ 350 հայտնի գիտնականներ, ձեռագրագետներ, թանգարանային և գիտական ինստիտուտների ղեկավարներ, պրոֆեսորներ, կինոյի և մեդիա աշխարհի ներկայացուցիչներ, երկրաբաններ և այլք։ Կոնգրեսի առաջին աշխատանքային օրը՝ «Handwritten Masterpieces of Turkic World» բաժնում, Անի Ժ․ Ավետիսյանը հանդես է եկել «Մատենադարանի չաղաթայերեն ձեռագրերը» զեկուցումով։ Սույն զեկուցմամբ, առաջին անգամ գիտական լսարանին ներկայացվել

Կիսվել

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻՆ

Թեմատիկ ընդգրկումը՝ · Ձեռագրագիտություն· Արվեստ· Գրականություն Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2024 թ.-ի հունվարի 15-ը [email protected] հասցեին ուղարկել կից ներկայացվող գրանցման ձևաչափը և համառոտ կենսագրականը: Ընդունված թեկնածուները հաստատման նամակ կստանան մինչև 2024 թ. փետրվարի 1-ը, որից հետո՝ մինչև 2024 թ. փետրվարի 20-ը, նրանք պետք է ուղարկեն թեզիսի

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1675 Թ., ՔԱՐԱՀԱՏ ԳՅՈՒՂ (ԳԱՆՁԱԿ)

Ծաղկող՝ Գրիգոր քահանա Գրիգոր քահանայի ձեռագիր ժառանգությունից մեզ է հասել ութ մատյան, որոնցից մեկն էլ նկարազարդ այս Ավետարանն է: Թեմատիկ մանրանկարներն այս Ավետարանում զետեղված են ձեռագրի սկզբում: Ծննդյան տեսարանում Մոր և Մանկան գորովալի հայացքների փոխանակումը տեսարանին քնքշանք և հուզական տրամադրություն է հաղորդում: Ընծայաբեր մոգերը ներկայացված են իբրև թագավորներ, իսկ ինքնատիպ գլխանոցներով երեք հովիվներից երկուսը պատկերված

Կիսվել