ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ ԿՈՌԻԿՈՍՑՈՒ «ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԱՇԽԱՐՀԻ» ԵՐԿԸ

Միջնադարյան եվրոպական գրականության մեջ լայն տարածում գտած այս աշխատությունը, որը գրվել է 1307 թ. ֆրանսերենով, անմիջապես թարգմանավել լատիներեն, իսկ հետագայում այլալեզու բազմաթիվ հրատարակություններ ունեցել, առաջին անգամ լույս է տեսնում բնագրից կատարված ամբողջական հայերեն թարգմանությամբ։

Թարգմանիչներն են Լիանա Դալլաքյանը և Սամվել Գրիգորյանը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Սամվել Գրիգորյանի, գրքի խմբագիրն է՝ Կարեն Մաթևոսյանը։

Գրքի խմբագրի նախաբանի, Սամվել Գրիգորյանի առաջաբանի և ֆրանսերեն ամփոփման թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել