ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին:

Նախարար Աիդա Բալաևան բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման համակարգը, հորդորել համակողմանիորեն համագործակցել Ղազախստանի համապատասխան կառույցների հետ:

Մատենադարանի տնօրենի հրավերով աշնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» սեմինարին կմասնակցեն նաև վերականգանողներ Ղազախստանից:

Կիսվել